Սաթիկ Սեյրանյանը շարունակեց պնդել, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն չի արել

Այսօրվա R-Էվոլյուցիան խայտառակ մոնտաժի է ենթարկված։

Իրականում տեղի է ունեցել հետեւյալը․ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույցի ընթացքում հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը 2014 թվականի ապրիլի 10-ին չի հայտարարել, որ խորհրդարանական կառավարման անցման պարագայում ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին:

Ես մի քանի անգամ պնդեցի, որ եղել է նման հայտարարություն։ Սաթիկ Սեյրանյանը շարունակեց պնդել, որ նման հայտարարություն չի եղել եւ փորձեց անցնել հաջորդ հարցերին։ Ես պնդեցի, որ կամ նա խոստովանի, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել է կամ մենք այլ հարցեր չենք քննարկի։

Նա շարունակեց պնդել, թե Սերժ Սարգսյանը չի արել նման հայտարարություն, որից հետո ես վերցրի հեռախոսս, գտա տեսագրությունը եւ միացրի։

Հաղորդումը մոնտաժված է այնպես, որ հեռուստադիտողը կարող է չըմբռնել, թե ինչով է պատճառաբանված Սերժ Սարգսյանի հայտարարությունը միացնելը։ Իսկ վերը նկարագրվածը, կարծում եմ առանցքային դրվագ է։

Իսկ ընդհանուր առմամբ հարցազրույցը համարում եմ ստացված։ Կարեւոր բաներ հնչեցին եթերից։

Գրում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում

Այս թեմայով