Սաակաշվիլին ռուսական հատուկ գործակալության անդամ է

Այսօր Հայելի ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, խոսելով Ուկրաինայում տիրող ներքաղաքական զարգացումներից, Սաակաշվիլու դերակատարումից, քաղաքագետ Լևոն Շիրինյանը  նշեց, որ չի հավատում Սաակաշվիլու հեղափոխական կերպարին համարելով նրան ռուսական գործակալության մարդ. 

«Ես մի տարօրինակ զգացողություն ունեմ Ուկրաինայի հարցում, ինձ մոտ հարց է առաջանում ու՞մ է ձեռնատու Ուկրաինայի ապակայունացումը. եթե Սաակաշվիլին Թրամփի հետ այդքան մտերիմ է, այդ հարցերը նա կարող է հեռախոսով էլ լուծել, իսկ ես կարծում եմ, որ Սաակաշվիլին ռուսական հատուկ գործակալությունների կամ գործակալն է կամ մարդը, որովհետև Ուկրաինայի ապակայունացումը Ռուսաստանն է ուզում, և կարծում եմ ուկրաիանցիները առաջիկայում կհասկանան իմ ասածը և չեն հավտա Սաակաշվիլին , ինչպես նաև  Պորոշենկոյին էլ կփոխեն քանի որ նմանատիպ սկանդալներում նա ևս ներգրավված է,  արդյունքում կպահպանեն Ուկրաինական դեմոկրատական պետությունը, իսկ եթե սենց էշավարի շարունակեն պետությունը կկորցնեն»-եզրափակեց Լևոն Շիրինյանը:

Այս թեմայով