Սաակաշվիլին Պորոշենկոյի խորհրդականների խմբի ղեկավար է նշանակվել

sahakՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահ է նշանակվել, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ հղում անելով «Փիրվելի ռադիո» ռադիոկայանին։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Սաակաշվիլիի նշանակման մասին Պորոշենկոն կհայտարարի այսօր։ Կիևում կայանալիք ճեպազրույցին ներկա կլինի նաև Սաակաշվիլին։

Մինչդեռ, Սաակաշվիլիի կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեռ չեն կարող հաստատել նրա նշանակման մասին տեղեկությունը։ «Մենք դեռևս տեղեկություն չունենք»,- նշել են մամուլի ծառայությունում։

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով