Սաակաշվիլին որոշել է դեռ չվերադառնալ հայրենիք

Բելգիայի Լիեժ քաղաքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է դեռ չվերադառնալ հայրենիք:

«Հաճախ հարցնում են` երբ եք Վրաստան գալու: Պատասխանը շատ պարզ է. իհարկե, մենք գնալու ենք Վրաստան: Բայց ես ձեզ հարցնեմ` արդյոք հիմա Վրաստանում հարմար իրավիճակ է վերադառնալու համար: Այսօր դեռևս այդ իրավիճակը չէ, բայց մենք պետք է առաջիկա շաբաթներին և ամիսներին պատրաստ լինենք», — ասել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ «դժվար է հեռվից նայել, թե ինչպես է քանդվում քո երկիրը»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ հստակ ծրագիր ունի Վրաստանում խաղաղ իշխանափոխություն իրականացնելու համար, և այդ գործում մեծ է երկրից արտագաղթածների դերը:

Այս թեմայով