Սաակաշվիլին բեմ է բարձրացել՝ տաբատի փողքը գուլպայի մեջ մտցրած

10626472_984047634982357_2431897925955832183_nՈւկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 20-ին Դնեպրոպետրովսկում ելույթ է ունեցել «Հանուն Ուկրաինան մաքրելու շարժման» համաժողովում։ Նա բեմ է բարձրացել տաբատի փողքերը գուլպայի մեջ դրած, գրում է apostrophe.com.ua-ն։

Նշվում է, որ դա նկատել է համաժողովի մասնակիցներից մեկը, որը սոցցանցում հրապարակել է լուսանկարը։

«Միխեիլ Նիկոլոզի Սաակաշվիլին իհարկե խարիզմատիկ կերպար է, սակայն տաբատը գուլպայի մեջ դնելը չհասկացա»,-գրել է նա։

Սոցցանցի օգտատերերը ենթադրել են, որ նահանգապետը համաժողովին մասնակցելու է եկել հեծանիվով։

Դիտվել է 102 անգամ
 


Այս թեմայով