Սաակաշվիլին՝ վարչապետ դառնալու առաջարկի մասին

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն առաջարկել է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին վրացի քաղաքական գործիչը հայտնել է Zik հեռուստաալիքի եթերում։

«Նա (Պորոշենկոն) անընդհատ ակնարկում էր Յացենյուկին (կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկ), որ հաջորդ վարչապետը ես եմ լինելու: Բայց երբ ես իմացա նրա ակնարկների մասին, ասացի՝ «Պյոտր Ալեքսեևիչ, ի՞նչ ես խոսում», իսկ նա ինձ պատասխանեց՝ «իսկ ինչո՞ւ ոչ», ես հակադարձեցի՝ «ո՛չ»,-մեջբերում է ria.ru-ն Սաակաշվիլիի խոսքը:

Հատկանշական է, որ ավելի վաղ քաղաքական գործիչը Zik հեռուստաալիքի եթերում և բողոքի ցույցի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ:

 


Այս թեմայով