Սաակաշվիլիի համախոհը նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար

գաձՎրաստանի ՆԳՆ-ի նախկին նախարարի տեղակալ, Վրաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ Գիյա Դեցաձեն ստանձնել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար: Համապատախան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի կառավարության կայքում,-փոխանցում է lenta.ru:

Հունվարի կեսերին Գեցաձեի նշանակման մասին տեղեկացրել էր Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Ըստ նրան, Գեցաձեն և նրա թիմի ներկայացուցիչները դիմել են ուկրաինական քաղաքացիություն ստանալու համար: Ենթադրվում է, որ նոր փոխնախարարը կվերահսկի կոռուպցիայի դեմ պայքարը, պետական գրացման և գործադիր ծառայությունների բարեփոխումները:

Գեցաձեի նշանակման մասին նաև տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին:

«Իմ ընկեր Գիյա Գեցաձեն նշանակվել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար: Նա լքում է Թբիլիսիի Իլյայի համալսարանը և տեղեափոխվում Ուկրաինա: Նախկինում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում»,-գրել է Սաակաշվիլին Facebook-ում:

Դիտվել է 16 անգամ
 


Այս թեմայով