Սաակաշվիլիին արտաքսեցին Ուկրաինայից

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, որը վերջերս պարբերաբար քննադատում էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, այսօր արտաքսել են Լեհաստան:

«TSN Ukraine» հեռուստաալիքը հաղորդել է,  որ քաղաքական գործչին Կիևից չարտերային  չվերթով տեղափոխել են Լեհաստան:

Հավելենք, որ  Սահակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուտսկին հայտարարել է, որ Լեհաստանը համաձայն չէ քաղաքական գործչի վերադարձին:

 


Այս թեմայով