Սաակաշվիլիին ազատ են արձակել դատարանի դահլիճից

Կիևի Պեչորյան դատարանը որոշում է ընդունել մերժելու մեղադրող կողմի միջնորդությունն ու ազատ է արձակել «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին հենց դատարանի դահլիճում։ Այս մասին հայտնում է «Գորդոն»պարբերականը։

Դատավոր Լարիսա Ցոկոլը հայտարարել է, որ որոշումը կարող է բողոքարկվել դատախազության կողմից վերաքննիչ ատյանում։

Սաակաշվիլիին ձերբակալել էին Կիևում, դեկտեմբերի 8-ի երեկոյան և տեղափոխել ժամանակավոր մեկուսարան։ Նրան մեղադրում են ուկրաինական իշխանության տապալման համար հանրահավաքների ֆինանսավորման նպատակով Ռուսաստանից մոտ 500 հազար դոլար ստանալու մեջ։

 


Այս թեմայով