Ռուս օդաչուներին մենք ենք սպանել պարաշյուտով իջնելու ժամանակ. թուրք ազգայնական

6973760-3x2-700x467Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչից կատապուլտված ռուս օդաչուներին պարաշյուտով իջնելու ժամանակ մենք են սպանել։ Այս մասին հայտարարել է իրեն թուրքմենական ջոկատի փոխհրամանատար ներկայացրած Ալփարսլան Չելիքը։

Թուրք լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալփարսլան Չելիքը իրեն ներկայացրել է որպես թուրքմեն՝ պատմելով, որ իրենց ռմբակոծելուց հետո ռուսական ռմբակոծիչը ցանկացել է մանեվր անել՝ հետ վերադառնալու ժամանակ, սակայն խախտելով Թուրքիայի սահմանը՝ խոցվել է թուրքական կործանիչների կողմից։ Նա հպարտորեն հայտարարել է, թե պարաշյուտով իջնող ռուս օդաչուներին իրենք սպանել են օդում։

Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ Ալփարսլան Չելիքը թուրքմեն չէ, նա թուրք է, ապրում է Թուրքիայի Էլազըղ նահանգում եւ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է։

Դիտվել է 110 անգամ
 


Այս թեմայով