Ռուս սահմանապահները ձերբակալել են Հայաստան-Թուրքիա սահմանը հատող Պակիստանի քաղաքացու

russian_9557Ռուս սահմանպահները ձերբակալել են մի մարդու, ով անօրեն հատել էր Հայաստան-Թուրքիա պետական սահմանը: Այս մասին ՏԱՍՍ գործակալության թղթակցին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային Ծառայության Սահմանային վարչությունից:

«Անցած հանգստյան օրերին Արաքս գետի վրա աշխատող տեղացիները տեղեկություն են հայտնել, որ անհայտ անձը ոտքով քայլում է սահմանային գծից այս կողմ: Սահմանապահների մի խումբ մեկնեց ձերբակալելու օրինախախտին:

«Միաժամանակ հնրավոր օրինախախտի մասին տեղեկացվել էին Հայաստանի բոլոր ուժային գերատեսչությունները, կամավորականները և տեղացիները»,-նշել են գերատեսչությունում: Համատեղ գործողությունների արդյունքում կամավորականները Արաքսավան գյուղի մոտակայքում ձերբակալել են անհայտնին և փոխանցել ռուս սահմանապահներին: Օրինախախտը ասել է, որ նա հանդիսանում է Պակիստանի քաղաքացի և մտադիր էր Հայաստանով Եվրոպա մեկնել:

Դիտվել է 783 անգամ
 


Այս թեմայով