Ռուս լրագրողը Հայաստանի դեսպանին «ազատում» է աշխատանքից

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը ավարտում է իր աշխատանքը: Նա հեռանում է դիվանագիտական աշխատանքից: Այստեղ հետաքրքիր չէ, որ նա հեռանում է, այլ հետաքրքիր է, թե ինչպես է հեռանում: Իր վերջին հարցազրույցում դեսպանը հայտարարել է, որ գնում է ՌԴ ԱԳՆ հրաժեշտի հանդիպման և միևնույն ժամանակ պատասխանել է ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի  մեղադրանքներին:

Հայ դեսպանը հայտարարել է.«Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը: Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթնամյա գործունեության վերջին մեկնաբանությունը: Սակայն ստիպված եմ, քանի որ այս անգամ պարոն Սոլովյովն իր վաղեմի տեսակետը մեր հասարակությանը հուզող հարցի առնչությամբ վերահնչեցրեց Երևանում»,-ասել է Օլեգ Եսայանը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնի հեռուստահաղորդավարը քննադատել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանին և ռուսահայ համայնքի մնացած ազդեցիկ դեմքերին` ապրիլյան քառօրյայի ժամանակ վատ աշխատանքի համար։

Փաստորեն Հայաստանում Դմիտրի Կիսիլյովը և իր գործընկեր Սոլովյովը մեծ ազդեցություն ունեն: Նրանք Երաևանում իրենց ասուլիսի ժամանակ մեղադրում են ՌԴ-ում ՀՀ դեսպանուն ու մեկ օր անց պարզվում է, որ դեսպանը անսպասելի ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը:

Այս թեմայով