Ռուսաստանը փող չունի և չի տա Հայաստանին. ԵՄ-ն է հույսը

«Չպետք է թույլ տանք, որ ԵՄ -ի հետ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը քնի և զուտ ձևական բնույթ ունենա՝ լինելով հնարավորությունների փաստաթուղթ, հաշվի առնելով նաև այն, որ հաջողությունների չհասնելու դեպքում շատ չարախնդացողներ կունենանք». Politik.am-ի հետ հարցազրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը մեջբերելով, որ օրինակ՝ ռուսական քարոզչամեքենան սկսել է կեղտոտ խաղ՝ կեղծել  փաստերը, մեր դեմ տրամադրելով ռուս հասարակությանը:

Արա Պապյանի կարծիքով,  բարեփոխումները պետք է սկսել դատաիրավական համակարգից և կոռուպցիայի դեմ պայքարից, չդադարեցնելով հետևողական և շարունակական գործընթացը:

  Վերջինս ողջունեց այն հագամանքը, որ թերևս իրատեսական չէ ԱԺ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված՝  ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը քվեարկությամբ կյանքի կոչելը,  սակայն բազմաբովանդակ կարծիքների փախանակումը, հակադարձումները, ԵԱՏՄ-ից կրած վնասները  բարձրաձայնելը ամբիոններից, հասարակությանը լսելի և հասկանալի կդարձնի ԵԱՏՄ-ի բնույթը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունը լինելով ԵԱՀԿ անդամ ի զորու կլինի առաջնորդվել ԵՄ արժեքներով, Պապյանը նշեց. « գիտեք համաձայնագրում կա 386 հոդված, շատ այնպիսի դրույթներ-պարտավորություններ, որոնք մենք ամրագրել ենք  բազմաթիվ կոնվենցիաների մաս կազմելով՝  մարդու իրավունքների պահպանում, քաղաքական, խղճի, մտքի ազատություն ապահովում, իսկ հիմա  հարց է առաջանում երբ մենք ժամանակին ստանձնել ենք այդ պարտավորությունները և չենք իրականացրել, արդյո՞ք հիմա կիրականացնենք »,-նշեց Արա Պապյանը, նկատելով, տարբերությունն այն է, որ  այսօրվա դրությամբ մեր իշխանությունը գումարի կարիք ունի ավելի շատ, քան առաջ  և դրանից ելնելով գուցե ինչ որ չափով կյանքի կոչի ԵՄ դրույթները. «Պատճառը թե ինչու՞ իշխանությունը գնաց այդ համաձայանագրի ստորագրմանը զուտ գումարային էր, քանի որ Ռուսաստանը այլևս փող չունի և չի տալու Հայաստանին. ի վերջո պետք է հասկանալ, որ  Ռուսաստանը այն երկիրն է, որի հետ կարող ես ունենալ միջպետական պայմանագիր, իսկ վերջինս վարչական մի ակտով կարող է սահմանափակել քո ինչ որ ապրանքի մուտքը իրենց երկիր, բերելով հազարավոր կեղծ հիմնավորումներ, ինչպես նաև Լարսի ռուսական կողմի սահմանի  անցակետում տիրող ահռելի կաշառակերությունը»:

Զրույցի վերջում  Արա Պապյանը մեջբերեց Շևարնաձեի խոսքերը, այդ կերպ բնութագրելով Արևմտյան և Սովետական դիվանագիտությունը. «Սովետը՝ ռուսներն ասում են մեր հետ չլինեք վատ կլինի, Եվրոպան ասում է մեր հետ կլինեք լավ կլինի»:

 


Այս թեմայով