Ռուս-ադրբեջանական նոր պլան Արցախի դեմ

89137Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ արագ ջերմանում են: Ռուսաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հարաբերությունները այնպիսի մակարդակի վրա էն, որ անտեղյակները կարող են կարծել, որ Հարավային Կովկասում ՌԴ ռազմավարական դաշնակիցը հենց Ադրբեջանն է և ոչ թե Հայաստանը: Ադրբեջանը Ռուսաստանի հետ համագործակցում է հատկապես ռազմական ոլորտում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը, օգոստոսի 14-ին  ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է RIA Novosti-ն։«Ադրբեջանի նախագահը կիրակի օրն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպման մանրամասների մասին չի հստակեցվում։
Այս այցից օրեր առաջ Մոսկվա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օգոստոսի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան: Զաքիր Հասանովը Մոսկվա էր մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով: Կողմերը քննարկելու են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Փորձագիտական շրջանակները նկատում են, որ այս հանդիպումները սերտ կապված են ղարաբաղյան խնդրի առաջիկա զարգացումների հետ: Ռազմական արդյունաբերական համագործակցությունը շղարշ է, իսկ իրականությունը Արցախի շուրջ աշնանը սպասվող զարգացումների մասով քայլերի հստակեցումն է:
 


Այս թեմայով