Ռուստամ Բաքոյանը Ջնդի Ամարյանին ազատ արձակելու խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին

 221171161360734741«Շամս» մարդասիրական ՀԿ ղեկավար Ռուստամ Բաքոյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովելու և նրան ազատ արձակելու խնդրանքով:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խորապես մտահոգված է «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում սկսելու փաստից:

Հիշեցնենք, որ մեր ազգակից, հիշյալ կառուցի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), և 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ: Ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից,  համոզված լինելով նրա անմեղության մեջ՝ Հայաստանի եզդի ազգաբնակչությունը խնդրում է Ձեզ հետևողականություն ցուցաբերել Ջնդի Մահմուդի Ամարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ և թույլ չտալ պետական կառույցներին անհիմն քրեական հետապնդում իրականացնել:

Խնդրում ենք Ձեր միջնորդությունը նրա նկատմամբ իրականացված ապօրինի կալանավորումն անհապաղ դադարեցնելու հարցում: Ամենակարևորը` խնդրում ենք և պահանջում հետևողականություն ցուցաբերել օրենքի տառի պահպանմանը, հակառակ պարագայում՝ ստիպված ենք մեր ձայնը բարձրացնել և հրապարակային բողոք ներկայացնել՝ փողոց դուրս գալով»:

Նամակն ուղարկվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարին և Մարդու իրավունքների պաշտպանին: Նամակը ստորագրել են եզվիտական գրեթե բոլոր կազմակերպությունները, Հայաստանի բոլոր եզդիտական գյուղերի գյուղապետերը և ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը հետևողականություն կցուցաբերի և թուլ չի տա պետական կառույցներին անօրինականություն գործել»,ասվում է նամակում:

Դիտվել է 1,684 անգամ
 


Այս թեմայով