Ռուսներն ասում են չի գալու, իսկ հայերը վստահ են, որ գալու է

arm144507706115«Ռուսաստանի վարչապետի այցի ծրագրում որևէ փոփոխություն չի եղել, այլ տեղեկության մենք չենք տիրապետում»,- Politik.am փոխանցեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը՝ մեկնաբանելով РБК լրատվականի այն տեղեկությունը, թե Երևանում Մեդվեդևի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության վարչապետների գագաթնաժողովը հետաձգվել է ղարաբաղյան հակամարության սրման պատճառով:

«Այցը, ինչպես նախատեսված էր, պետք է տեղի ունենա ապրիլի 7-ին»,- փոխանցեց Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղարը:

РБК-ի փոխանցմամբ՝ ԵՏՄ-ում որոշել են հետաձգել վարչապետների երևանյան գագաթնաժողովը, որպեսզի դա չընկալվի որպես կողմերից միայն մեկին ուղղված աջակցություն:

Դիտվել է 1,295 անգամ
 


Այս թեմայով