Ռուսներից լավ բարեկամ մենք չունենք. Արմեն Սարգսյան

Մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ապագա նախագահ Արմեն Սարգսյանին համարում են արեւմտամետ գործիչ, այնուհանդերձ, մասնավոր զրույցներում նա հարկ է համարել ասել, որ ռուսներից լավ բարեկամ մենք չունենք, եւ Հայաստանը լուրջ շանսեր ունի ԵԱՏՄ-ում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ արտահանող երկիր դառնալու։ Գյուղատնտեսությունը չէ ԵԱՏՄ-Հայաստան հեռանկարը, այլ IT ոլորտը՝ ասել է նա:

Ի դեպ, վերջինս պատրաստվում է մի քանի պրոյեկտ իրականացնել այդ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրների` իր որդիներն են զբաղվելու դրանցով: Նույն մասնավոր զրույցներում Արմեն Սարգսյանն ասել, է նաեւ, որ ինքն այլեւս Ամուլսարի հետ գործ չունի` «ամերիկացիները եւ բրիտանացիները հեռացել են այնտեղից», ոլորտը տրվել է կանադացիներին: Ամուլսարն այլեւս համարվում է Ռուբեն Վարդանյանի «թեման», որն այս նախագծում ներդրում է անում իր «Ամերիաբանկի» միջոցով:

Այս թեմայով