Ռուսները «քաշում» են Հայաստանի ԱԱԽ քարտուղարին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ ռուսական Կոմերսանտի, ՆԱՏՕ հետ Հայաստանի հարաբերությունը պայմանավորում, Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ առաքելություններին մասնակցության Հայաստանի շահը բացատրում է նրանով, որ դրանց ներգրավված է նաեւ Ադրբեջանը, եւ Հայաստանն այդպիսով տեղեկանում է, թե ինչպես է պատրաստվում ադրբեջանական բանակը:

Գրիգորյանը, դարձյալ ըստ Կոմերսանտի, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները պատրաստվում են Թուրքիայում, որը ՆԱՏՕ անդամ է, ու Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է, որպեսզի տեղյակ լինի, իմանա, թե ինչպես են պատրաստվում ադրբեջանցիները:

Ռուսական պարբերականի այս հրապարակումը կարծում ենք պարզաբանումների կարիք ունի, քանի որ խոսք է գնում Հայաստանի համար առանցքային հարցերի մասին ու եթե իրականում Արմեն Գրիգորյանը նման բան խոսել է, ապա դժվար է պատկերացնել, թե նա ինչպես է շարունակելու համակարգել ԱԱԽ-ն։ Իսկ եթե չի եղել նման խոսակցություն, ապա Հայաստանը պաշտոնական մակարդակով պետք է հերքի ռուսական պարբերականի տեղեկատվությունը և մանրամասնի, թե ինչպե՞ս է պատկերացնում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը, որպեսզի այլևս ռուսների համար հարցեր չմնան։

 

Այս թեմայով