Ռուսները տնտղում են, թե որքան է անջրպետը ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ

3168040«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլեւս անջրպետը ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

Որքան էլ պարադոքսալ՝ հայ չինովնիկները հիմնականում անկեղծ «շարադրել» են իրենց կարծիքը Ռուսաստանի մասին։ Նշել, որ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ոչ միայն չի օգնել իր գործընկերոջը, իմացել-չի հայտնել հարձակման մասին, այլեւ օժանդակել է Ադրբեջանին։ Թե որքան է «ազդվել» դրանից Ռուսաստանը, դեռ անհայտ է, այնուհանդերձ, նա էլ իր հերթին նրբորեն սպառնում է Հայաստանին իր 102-րդ ռազմաբազան դուրս բերելու «հետեւանքներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 139 անգամ
 


Այս թեմայով