Ռուսները ձվի պատմությունը չեն ներել Սանասարյանին

Դավիթ Սանասարյանի անդամագրումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կրկին ռուսների մոտ ակտիվացրել է Հայաստանում արմատացող հակառուսականության մասին խոսակցությունները։ Ռուսաստանի իշխող շրջանակը չի կարողանում հասկանալ, թե ինչու՞ է ՌԴ-ին  պարբերաբար սեր խոստովանող Նիկոլ Փաշինյանը իրեն շրջապատում հակառուս գործիչներով։

Դավիթ Սանասարյանի դեպքում հատկապես ակնառու է ռուսների բացասական վերաբերմունքը, քանի որ նա երկար տարիներ հակառուսականության ամենաակտիվ քարոզիչներից է եղել, և հիմա նրա լոյալությանը այդքան էլ չեն հավատում Մոսկվայում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Դավիթ Սանասարյանին չեն ներել 2016 թվականին Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի վրա ձու նետելու համար։

Դավիթ Սանասարյանը նաև այն եզակի գործիչներից էր, որ բողոքի ակցիաներ էր կազմակերպում և պահանջում էր, որպեսզի ՀԱՊԿ ակադեմիա չկառուցվի Հայաստանում։ Նա դա համարում էր օկուպացում և կարծում էր, որ ՀՀ քաղաքացիները պետք է պայքարեն դրա դեմ։ Իհարկե, հիմա իշխանական փափուկ աթոռը կարծես փոխել է Սանասարյան ակտիվիստի հոգին, բայց այդ քայլով նա արդեն իսկ իր նկատմամբ անվստահության սերմեր է ցանել, որի պտուղները հիմա ստիպված կլինի քաղել։

Տեսանյութը՝ «Ազատությունից»:

Այս թեմայով