Ռուսները Գյումրիում իրենց տարօրինակ են պահում

102«Վերջին օրերին բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել հանրապետության երկրորդ քաղաքում։ Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Գյումրիում ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան և գիշերային ժամերին կարելի է տեսնել ռուսական զինվորական մեքենաներ՝ ռուս զինվորականներով, որոնք պարեկապահակային ծառայություն են իրականացնում քաղաքում։ Բացի այդ, արդեն երկրորդ օրն է, ինչ Գյումրիում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, առանց պատշաճ իրազեկման, դադարեցրել է գազամատակարարումը, իսկ երեկ առավոտից էլ «Բիլայն» օպերատորի շարժական Ինտերնետի բաժանորդներն էին զրկված Ինտերնետ ծառայությունից. Երևանի կենտրոնական սպասարկման ծառայությունը ոչ մի նորմալ բացատրություն չի ներկայացնում, իսկ Գյումրու գրասենյակում էլ միայն նշում են, որ կա տեխնիկական խնդիր։ Ու սա դեռ ամենը չէ։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Գյումրիում լուրեր են շրջանառվում, թե ռուսական զորամասերում ծառայող ազգությամբ հայ զինվորականներն իրենց ընտանիքներին սուսուփուս տարհանում են Հայաստանից և տեղափոխում Հարավային Ռուսաստան»,–գրում է թերթը։

Գրում է <Հրապարակ> օրաթերթը

Դիտվել է 4,809 անգամ
 


Այս թեմայով