Ռուսները աջակցում են Իրաքի քրդական ինքնավարությանը

Երեկ kurdarm.info գործակալությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը Իրաքի քրդական ինքնավարության հետ էներգետիկ համագործակցության մեծ պայմանագիր է կնքել: Այս պայմանագրով ռուսական կողմը հինգ նավթագազային հոր կշահագործի: Ռուսական կողմից պայմանագիրը կնքել է Ռոսնեվթ ընկերությունը: Ռուսական ընկերությունը հայտարարում է, որ մեկ հորից կկարողանան արդյունահանել մինչև 690 միլիոն բարել նավթ:

Այս պայմանագրի մասին հայտարարությունը իսկապես անակնկալ էր տարածաշրջանի համար: Փաստորեն ՌԴ-ն օգնության ձեռք է մեկնում դժվարին իրավիճակում հայտնված Քրդստանին: Այս քայլը, կարծես, կտրուկ իրավիճակ է փոխել Իրաքում:

Այսօր առավոտյան արդեն Քրդստանի ԶՈՒ-ն հակահարձակման է անցել օրերս Իրաքի կառավարական ուժերին զիջած Քիրքուք քաղաքում: Քրդերը արդեն կարողացել են իրենց վերահսկողությունը վերականգնել քաղաքի երկու մեծ թաղամասերում: Հետաքրքիր է, որ քրդերի հարձակումները աջակցություն են ստացել նաև անհայտ պետության օդային ուժերի կողմից: Առավոտյան անհայտ կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքի կառավարության ենթակայության տակ գտնվող շիական աշխարհազորի հենակետերին Քիրքուքում և Խանաղինում:

Այս հարվածները ամենայն հավանականությամբ իրականացնում են Սիրիայում տեղակայված ռուսական կործանիչները: Այս կերպ ռուսները ցանկանում են իրենց ազդեցությունը մեծացնել Քրդստանում ու թույլ չտալ Իրանի աջակցությունը վայելող Իրաքի կառավարական ուժերին իրենց վերահսկողության տակ պահել նավթով հարուստ շրջանները:

 


Այս թեմայով