Home » ՄԱՄՈՒԼ » Ռուսները անհանգստացած են Հայաստանի կեցվածքից

Ռուսները անհանգստացած են Հայաստանի կեցվածքից

63Ռուսական «Կոմերսանտում» ապրիլի 26-ին լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հոդված՝ «Հայաստանը չի ցանկանում խոսել Ղարաբաղի մասին» վերնագրով:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը՝ Մոսկվայի միջնորդությամբ, հետաձգվում է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր երկխոսության համար պայմանների բացակայության մասին, որն արդեն ազդարարել են պաշտոնատար անձինք Բաքվում և Մոսկվայում: Պարոն Սարգսյանը նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում և նոր չի համարում այն առաջարկները, որոնք անցյալ շաբաթ Երևան էր բերել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հայաստանի դեմարշը, որը նախընտրում է ներկայիս ստատուս քվոն, բարդ դրության մեջ է դնում նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ մշուշոտ դարձնելով Մոսկվայի նախաձեռնած բանակցային գործընթացի հեռանկարները: Մեկնաբանելով իրավիճակը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այն անվանել է«շատ փխրուն»:

Դիտվել է 3,363 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy