Ռուսները անակնկալ պայմանագիր են կնքել Քրդստանի հետ

Ռուսաստանը Իրաքի քրդական ինքնավարության հետ էներգետիկ համագործակցության մեծ պայմանագիր է կնքել: Այս պայմանագրով ռուսական կողմը հինգ նավթագազային հոր կշահագործի: Ռուսական կողմից պայմանագիրը կնքել է Ռոսնեվթ ընկերությունը: Ռուսական ընկերությունը հայտարարում է, որ մեկ հորից կկարողանան արդյունահանել մինչև 690 միլիոն բարել նավթ: Այս մասին տեղեկանում ենք քրդական Kurdarm.info  գործակալության կայքից:

Այս պայմանագիրը փաստացիորեն մեծ նվեր է Իրաքի քրդական ինքնավարության համար: Քրդերը բավական մեծ ֆինանսական հոսքեր կստանան, որը նրանց հնարավորություն կտա Բաղդադից անկախ քաղաքականություն վարել:

 


Այս թեմայով