Ռուսաստանցի լրագրողներին Օբամայի հետ հանդիպման չթողնելն անընդունելի է

198907Ռուսաստանն անընդունելի է համարում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Արսենի Յացենյուկի մամուլի ասուլիսին ռուսաստանցի լրագրողներին չթողնելը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Ռուսաստանցի լրագրողներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ուկրաինայի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի մարտի 12-ի մամուլի ասուլիսին ներս չթողնելը անընդունելի եմ համարում», — ասել է Լուկաշեւիչը:

Ըստ նրա՝ Վաշինգտոնում, որտեղ «այդքան սիրում են դատողություններ անել խոսքի ազատության եւ լրագրողների իրավունքների մասին, պատրաստ չեն հետեւել այդ սկզբունքներին՝ նախընտրելով գործ ունենալ միայն «փորձած» լրատվամիջոցների հետ, որոնք «պետք եղած տեղեկությունն» են տարածում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Դիտվել է 22 անգամ
 


Այս թեմայով