Ռուսաստանում մոտ 900 մարդ է բերման ենթարկվել

Ռուսական Дождь լրատվականը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ մամլո բաժնին, հայտնում է, որ Մոսկվայում բերման է ենթարկվել 600 իսկ Պետերբուրգում մոտ 300 մարդ։

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է ցույցեր կոռուպցիայի դեմ, ցույցերը արտոնված չեն իշխանությունների կողմից, իսկ առավոտյան բերման էր ենթարկվել ընդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն ցույցերի կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնին։

 


Այս թեմայով