Ռուսաստանում ձերբակալել են ՀՀ դեսպանատան «աշխատակցի», ով գումարներ է շորթել

ՌԴ Ուլյանովսկի մարզում ձերբակալել են կնոջ, ով ներկայացել է որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից և ցանկացողներին առաջարկել ռուսական անձնագրեր պատրաստել. հայտնում է Первый ульяновский портал-ը:

Այս տարվա մարտին կինն իր ծանոթի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, ով ցանկանում էր իր ընկերոջ համար ռուսական քաղաքացիություն ձևակերպել: Տղամարդու հուշումով կինը զանգահարել է տուժածին և ներկայացել որպես Հայաստանի դեսպանատան աշխատակից: Նա հայտնել է, որ իր ղեկավարը պատրաստ է երկու շաբաթվա ընթացքում անձնագիր ձևակերպել, բայց` որոշակի պարգևատրման դիմաց: Ընդհանուր առմամբ, աղջիկը «դեսպանատան աշխատակցուհու» քարտին է փոխանցել 79.500 ռուբլի, բայց խոստացված անձնագիրն այդպես էլ չի ստացել:

Հարուցվել է քրեական գործ, կնոջն արգելել են բացակայել երկրից: Նա արդեն սկսել է փոխհատուցում տալ տուժածին:

Կնոջ հանցակիցը փախուստի մեջ է: Նրան որոնում են:

 


Այս թեմայով