Ռուսաստանում կին նահանգապետը գաղտնի ռազմական օբյեկտի լուսանկար է հրապարակել

zenq.thumbՌուսաստանում Մուրմասնկի նահանգապետը զինվորականների գաղտնի օդանավակայանի լուսանկար է հրապարակել:

«Գազետա»-ն հայտնում է, որ նահանգապետ Մարինա Կովտունը դա սխալմամբ է արել, երբ Twitter-ում շնորհավորել է Հեռավոր ավիացիայի օրը, իսկ կից ներկայացրել գաղտնի օբյեկտի լուսանկար: Րոպեներ անց լուսանկարն անհետացել է, քանի որ «դրա հրապարակումը թույլատրված չի եղել», ինչպես հայտնել են մասնագետները:

Օլենոգորսկ քաղաքի մոտի այդ գաղտնի ռազմական օբյեկտի լուսանկարն արվել է  նախորդ տարվա ամռանը:

Դիտվել է 210 անգամ
 


Այս թեմայով