Ռուսաստանում արգելափակված հայկական կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում. ՌԴ դեսպանություն

«Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում։ 

Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն աշխատանքային քննարկումներ է անցկացնում ՌԴ համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր»), ինչպես նաև ոլորտի մասնագիտացված խմբերի հետ՝ ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։

Ամփոփելով կայացած հանդիպումների արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արգելափակված հրապարակումների էջերը պատճառ են դարձել ՌԴ-ի տարածքում որոշ կայքերի հասանելիության ամբողջական սահմանափակման, ինչն արդեն պայմանավորված է կայքերի տեխնիկական առանձնահատկություններով»։

Այս թեմայով