Ռուսաստանն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել երևանյան բողոքի ակցիաների անցկացման վայրեր գնալուց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել այդ երկրի` Հայաստանում գտնվող քաղաքացիներին՝ խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից:

«Ապրիլի 16-ին և 17-ին Երևանում ընդդիմության բողոքի գործողություններ են: Ապրիլի 16-ին ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը»,- նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կազմում գործող Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի Twitter-յան էջում զետեղված գրառման մեջ:

 


Այս թեմայով