Ռուսաստանն Իրանին կօգնի շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները

Ռուսաստանն Իրանին կօգնի ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ ստեղծելու հարցում, հայտնել է Mako.co.il հրատարակությունը՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարության գաղտնի փաստաթղթին:

Նշված է, որ այդ մեխանիզմին հավանություն են տվել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի յոթին Թեհրանում:

Ինչպես պարզաբանում է հոդվածի հեղինակ Դանա Վայսը Twitter-ի իր Էջում, Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովում Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, իսկ այնուհետև այդ նավթը միջազգային շուկա կուղարկվի որպես ռուսական նավթ:

Բացի դրանից, ինչպես պնդում է լրագրողուհին, նման մեխանիզմի ստեղծմանը հավանություն կտան նաև Եվրոպայի երկրները, որոնք ցանկանում են այդ միջոցով պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը

Այս թեմայով