Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «նյարդերի պատերազմ» է ընթանում

Հավանականությունը մեծ չէ, որ ուղիղ բախումներ տեղի կունենան ռուս-ամերիկյան հարաբերություններում, քանի որ 2 կողմն էլ շատ լավ հասկանում են, որ լուրջ բախումները կհանգեցնեն աշխարհի կործանմանը, քանի որ 2 կողմերի միջուակային զինանոցում առկա զենքը բավարար է, որ ողջ աշխարհը կործանվի: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում, ասաց փորձագետ Արմեն Վարդանյանը, խոսելով Սիրիայում ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման մասին: 

Փորձագետը շտապեց նշել, որ տնտեսական պատժամիջոցները  դրանք Արևմուտքի միակ զենք են, որ կարող են կիրառել Ռուսաստանի դեմ, իսկ ռազմական առումով ծնկի բերելը բոլորին է հասկանալի , որ անհնար է:

Անդրադառնալով սրացումների հավանական ազդեցությունից՝  ՀՀ վրա, Ա. Վարդանյանը նշեց, որ ամեն դեպքում որոշակի ազդեցություն կունենա . «Եթե Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառեն, ՀՀ-ն կտուժի, քանի որ մեր տնտեսությունը շատ է կախված ՌԴ տնտեսությունից»:

Փորձագետը զրույցի ընթացքում հիշեցրերց, որ բախումներ Սիրիայում ՝ նախորդ տարիներին ևս եղել են, բայց գոյություն ունի «կարմիր գիծ», որը երկու կողմերն էլ չեն անցնում , քանի որ հասկանում են, որ ուղիղ բախումը կհանգեցնի աշխարհի կործանման:

Ա. Վարդանյանի պնդմամբ ռուս-ամերիկյան նմանօրինակ բախումները կարելի է համարել «նյարդերի պատերազմ» , քանի որ կողմերը փորձում եմ առավելագույնս իրենց ուժի ցուցադրում անել, այլ ոչ թե անմիջական բախումներ ունենալ:

Այս թեմայով