Ռուսաստանի հետ այդպես խոսել չի կարելի. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը անընդունելի է համարում Ռուսաստանի հետ այնպես խոսելը, ինչպես այժմ խոսում է ներկայիս իշխանությունը։

«Ի՞նչ է նշանակում ասել, որ Ռուսաստանը պետք է ադապտացվի նոր իրավիճակին։ Այս կառավարությունը չի պատկերացնում իրական վտանգները, չի պատկերացնում աշխարհաքաղաքական վիճակը, անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում մենք տեսնում ենք այլ կարգի քայլեր։ Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի։ Ռուսաստանի հետ այդպես խոսել չի կարելի», — «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այս թեմայով