Home » Real Politik » Ռուսաստանի գաղտնի զենքը Հայաստանի դեմ

Ռուսաստանի գաղտնի զենքը Հայաստանի դեմ

արտագաղթԳարնան բացվելուն պես, բացվում է  նաև Հայաստանի «վերքը»`  արտագաղթը: Իհարկե իշխանությունները կասեն, որ այդ արտագաղթը ժամանակավոր է և մարդիկ ձմռանը կվերադառնան: Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ տարվա մեծ մասը անցկացնում են արտերկրում:

Արդեն երկար ժամանակ է,  ինչ ՌԴ արտագնա աշխատանքի գնացող ՀՀ քաղաքացիները ընդունող երկրի իշխանությունների համար դարձել են իսկական զենք` Հայաստանի դեմ: Հայաստանի իշխանությունները չկարողացան ձերբազատվել երկրի տնտեսությունը քայքայող պայմաններից ու չստեղծեցին այնպիսի տնտեսական պայմաններ, որ հայը իր երկրում կարողանա գումար վաստակել և Ռուսաստանը մեր երկրի այս թուլությունը օգտագործում է մեր դեմ:

Հիմա շատերը կասեն, թե ինչով են այդ մարդիկ զենք Հայաստանի դեմ: Խնդիրը նրանում է, որ ամեն անգամ, երբ  Հայաստանը փորձում է անկախ արտաքին քաղաքականություն վարել և հետամուտ լինել հայկական շահերին ՌԴ իշխանությունները հիշեցնում են, որ կարող են մեկ գիշերվա մեջ Հայաստան ուղարկել 500 հազար քաղաքացիների: Նրանց Հայաստան գալով  էականորեն կկրճատվեն Հայաստան մտնող գումարները և 500 հազարով կավելանան գործազուրկները, որոնք նաև պոտենցիալ հեղափոխականներ են: Ահա դեպքերի նման զարգացումը ստիպում է իշխանություններին կուլ տալ հերթական նվաստացումը:

Ահա այսպես մեր երկրի դժբախտությունը Ռուսաստանի ձեռքում դարձել է իրական զենք:

Դիտվել է 791 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy