Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ կարող է ռմբակոծել հայկական քաղաքները

airstrike-aviaudar-samolet-520x330Էլ-Հասակե քաղաքում քրդերի դիրքերի ուղղությամբ սիրիական ռազմաօդային ուժերի հարվածները հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի:

Ավելի վաղ քրդական YPG ջոկատների ներկայացուցիչ Ռեդուր Հելիլը Reuters գործակալությանն ասել էր, որ հինգշաբթի սիրիական կառավարության ռազմական ինքնաթիռները քաղաքացիական պատերազմի 5 տարիների ընթացքում առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ Սիրիայի հյուսիսարևելյան Էլ-Հասակե քաղաքում:

«Մեր աղբյուրները Էլ-Հասակեից հաստատել են, որ զինվորականների շրջանում զոհեր չկան, բայց կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում»,- հայտարարել է Իբրահիմը:

Ահա այս ամենը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ Մոսկվայում հանդիպում են Պուտինն ու Էրդողանը: Բոլորի համար է հասկանալի, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը, եթե այդպիսիք դեռևս պահպանվել են, չեն կարող իրականացնել որևէ գործողություն առանց Ռուսաստանի Դաշնության թույլտվության ու աջակցության: Սա հասկանում են նաև քրդական քաղաքական շրջանակները, որի մասին խոսել են հրապարակային:

Եվ սա տեղի է ունենում, այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունը ամիսներ առաջ քրդերին համարում էր դաշնակից ժողովուրդ և հանդես էր գալիս, որպես քրդերի իրավունքների պաշտպան: Ռուսաստանում այդ օրերին բարձր ընդունելության արժանացան մի շարք քուրդ գործիչներ: Իսկ երբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված են` քրդերն արդեն պետք չեն Ռուսաստանին:

Այս իրավիճակից պետք է դասեր քաղեն հայկական այն շրջանակները, որոնք համոզված են կամ համոզված չլինելով փորձում են հանրությանը համոզել, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը` Ռուսաստանն է: Պետք է հասկանալ, որ մի օր էլ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կամ նրա աջակցությամբ և թույլտվությամբ ադրբեջանական ինքնաթիռները կարող են ռմբակոծել Հայաստանի քաղաքները:

Այս ամենը վտանգավոր է հատկապես հիմա, երբ Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ  ստեղծել: Հիմա դժվար է ասել, թե որքանով ենք մենք վտանգել մեր անվտանգությունը` մեր ՀՕՊ-ը հանձնելով ռուսներին: Հիմա դժվար է ասել ինչ կանի Ռուսաստանը, երբ Թուրքիան խնդրի ռմբակոծել Հայաստանի քաղաքները:

Դիտվել է 2,426 անգամ
 


Այս թեմայով