Ռուսաստանից պատվիրած զենքի մի մասն արդեն Հայաստանում է. ԱԺ պատգամավոր

42704Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագրով սպառազինության ձեռքբերման պայմանավորվածության համաձայն զինատեսակների ցանկից արդեն իսկ որոշ մասը ձեռք է բերվել, բայց ոչ ամբողջական ցանկը:

Այս մասին հայաստանյան Panorama.am կայքին այսօր՝ ապրիլի 15-ին, հայտնել է ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ երկու երկրների պաշտպանության նախարարություններն աշխատում են սպառազինության մյուս մասի մատակարարման հարցերը լուծելու համար:

Նշենք, որ այսօր ավելի վաղ կառավարության որոշումներից մեկով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ՝ գնվող սպառազինության անվանացանկը հստակեցնելու համար:

 


Այս թեմայով