Ռուսաստանը փորձում է ճնշումներ բանեցնել Հայաստանի նկատմամբ. Սերժ Սարգսյանը անկեղծացել է

ՍերժԱյսօր Եռաբլուր զինվորական պանթենում  Սերժ Սարգսյանը մասնակցում էր Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը: Այստեղ Սերժ Սարգսյանը շատ անկեղծ ելույթ էր ունեցել և մեր կարծիքով առաջին անգամ էր նա այդքան բաց տեքստով ներկայացնում իրականությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրանքներ, հզոր հովանավորներ չունի, բայց ունի աշխարհի արդար մարդկանց համակրանքը: «Մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր հայրենիքը: Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո եւ քո ընկերների սուրբ գործը, հանգչիր խաղաղությամբ հայրենիքի զինվոր»,- ասաց Սերժ Սարգսյան:

Սա իսկապես շատ անկեղծ ելույթ էր: Առաջին անգամ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ռուսաստանը մեր մեծ եղբայրը չի և Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ:

Մեր տեղեկություններով Ռուսաստանի Դաշնությունը այս օրերին փորձում է ճնշումներ բանեցնել նաև Հայաստանի նկատմամբ և այդ է նպատակը, որը ստիպել է Սերժ Սարգսյանին խոսել անկաշկանդ: Ասել այն ինչ այսքան ժամանակ չի ասվել և ավելին ասվել է հակառակը:

Հայաստանի նկատմամբ բանեցվող ճնշումների շարքին է նաև Մեդվեդևի այցի հետաձգումը:Ինչպես հայտնի էԵՏՄ-ում որոշել են չեղյալ հայտարարել Երևանում վարչապետերի գագաթաժողովը՝ կապված Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրացման հետ: Հանդիպման ամսաթիվը տեղափոխվել է, այն կկայանա ավելի ուշ, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

ՌԴ կառավարությունում հայտնել են, որ չնայած Մեդվեդևի այցը չեղյալ է համարվում, առաջնային խումբն արդեն մեկնել է Երևան: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Երևան այցի չեղյալ համարման պատճառն այն է, որ Հայաստանի և Ադբրեջանի միջև կոնֆլիկտի ժամանակ այն կարող էր որպես կողմերից մեկին աջակցություն գնահատվել:

Դիտվել է 20,100 անգամ
 


Այս թեմայով