Ռուսաստանը վերադառնում է մեծ քաղաքականություն

ռուսաստան«Այս անգամ Ռուսաստանը միակ սյուբեկտն է, որը օրինական կերպով գործողություններ է իրականացրել Սիրիայում» , — խոսելով Ռուսաստանի կողմից Սիրիային հասցրած օդային հարվածների մասին՝ ասում է Լարիսա Ալավերդյանը։ Ըստ նրա դեռ 2 օր առաջ ոչ մեկ չէր ենթադրի, որ Ռուսաստանը գործողություններ կիրականացնի Սիրիայում։

«Այս քայլով կարելի է ասել, որ Ռուսաստանը վերադառնում է մեծ քաղաքականություն։ Ռուսաստանը ունի մի քանի շահագրգռվածություն Սիրիայում իր ազդեցությունն ամրապնդելու համար» ,-ասաց բանախոսը՝ ավելացնելով, որ   Ուկրաինայում վարած նրա քաղաքականությունը չի կարելի համեմատել այն գործուղությունների հետ, որոնք Ռուսաստանը իրականացնում է և կիրականցնի Սիրիայում։

Դիտվել է 92 անգամ
 


Այս թեմայով