Ռուսաստանը պատրաստ է աշխատել անվտանգության առանձին համակարգ ստեղծելու համար. Պուտին

պուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակին նվիրված զորահանդեսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել անվտանգության ոչ դաշինքային համակարգի ստեղծման համար
«Այսօր քաղաքակրթությունը դարձյալ բախվել է բռնության ու դաժանության։ Ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է դարձել, մենք պարտավոր ենք հաղթել չարին։ Եվ Ռուսաստանը բաց է այլ պետությունների հետ միացյալ ջանքեր գործադրելուն, սակայն պատրաստ է աշխատել նաև միջազգային անվտանգության ոչ դաշինքային համակարգերի ստեղծման համար»,- РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահը։

Պուտինը նաև նշել է, որ «պատմության դասերը վկայում են այն մասին, որ մոլորակի վրա խաղաղությունն ինքնուրույն չի հաստատվում», և պետք է զգոն լինել՝ թույլ չտալու համար երկակի ստանդարտների կիրառումը։

Դիտվել է 153 անգամ
 


Այս թեմայով