Ռուսաստանը պատրաստվում է ցամաքային ուժեր մտցնել Սիրիա

8FFC1D20-0314-4878-BA9A-4379A038E2B3_w640_r1_s_cx0_cy7_cw0Ըստ նախնական տվյալների՝ Ռուսաստանյան Դաշնության Պետական Դուման և Դաշնության Խորհուրդը ուրբաթ օրը նախատեսում են քննարկել ու հաստատել Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմարշավի նպատակասլացությունը բարձրացնելու նպատակով ցամաքային զորքերի կողմից վերգետնյա մարտարշավների իրականացումը թույլատրելու վերաբերյալ կառավարության դիմումը:

Այդպիսի ռազմական գործողություններ արտոնելու համար արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ՌԴ օրենսդիրում գործող կուսակցական մի շարք խմբակցություններ: Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը այդպիսի մարտարշավների իրականացմանը կողմ կարծիքներ է հնչեցրել արդեն այսօր: Տեղի է ունեցել նաև այդ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի և Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպում:

 


Այս թեմայով