Ռուսաստանը «ոչինչ չի հաղթել» պատերազմում, այլ միայն մարդկային կորուստներ է կրել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կարծիքն է հայտնել 2008 թվականի դեպքերից հետո Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «ոչինչ չի հաղթել» պատերազմում, այլ միայն հեղինակության և մարդկային կորուստներ է կրել: Այդ մասին նա պատմել է Новая Газета-ին տված հարցազրույցում:

Լրագրողի հարցին, թե ով է հաղթել հակամարտությունում, Սաակաշվիլին չի պատասխանել:

«Դա դեռ զարգացող իրավիճակ է»,- բացատրել է նա: Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ Ռուսաստանը 2008 թվականին չի կարողացել հասնել իր կառավարության և քաղաքական կուրսի փոփոխությանը, բայց մասամբ հասել է դրան 2012 թվականին:

«Ռուսաստանից օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի՝ «Գազպրոմ»-ի ամենախոշոր մասնավոր բաժնետիրոջ օգնությամբ Մոսկվան կարողացել է փոխել Թբիլիսիում օրակարգը: Դա այդ պատերազմում Պուտինի առաջին հաղթանակն էր»,- ընդգծել է նա:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Facebook-ի իր էջում խոսելով 2008 թվականին տեղի ունեցած հնգօրյա ռուս-վրացական պատերազմի մասին, նշել է, որ այդ ժամանակ կողմերի միջև ուժերը խիստ անհավասար են եղել, ինչն էլ դարձել է Վրաստանի պարտության պատճառը:

«Ցավոք, ուժերը խիստ անհավասար էին, և մենք պարտվեցինք, սակայն մենք պահպանեցինք ամենակարևորը՝ արժանապատվությունն ու ինքնահարգանքը։ Մենք ոչ թե հանձնվեցինք թշնամուն, որն էապես ուժեղ էր մեզնից, այլ որքան ուժ ունեինք խփեցինք նրա ատամներին», — գրել է Սաակաշվիլին՝ նշելով իր մի քանի բացթողումները, որոնք կշտկեր, եթե հնարավորություն լիներ ուղղելու 2008-ի սխալները։

2008 թվականի լույս օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

Այս թեմայով