Ռուսաստանը մտահոգված է, որ արեւմտամետ Արմեն Գրիգորյանը տնօրինելու է ռուսական ռազմաբազաների տեղեկատվությանը

Մեր տեղեկություններով, Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել մեր հարեւանների կողմից։ Խոսքն Իրանի եւ Ռուսաստանի մասին է։ Բանն այն է, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը «Թրանսփերենսի ինտերնեյշնլի» փորձագետն էր, այսինքն՝ Սորոսի հիմնադրամին սերտ առնչված անձ՝ հայացքներով արեւմտամետ։

Ռուսներին զայրացրել է, որ «հակառուսի» են նշանակել, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլեւ տնօրինելու է բանակի եւ ռուսական ռազմաբազաների տեղեկատվությունը։ Այս նշանակումը լավ չեն ընդունել նաեւ Արցախում, որտեղ կարծում են, որ չի կարելի ռուսների հետ հարաբերություն փչացնել։

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache