Ռուսաստանը մերժեց Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ոչնչացվել է 21 տոնա լոլիկ, որը այդ երկիր էր ներկրվել Հայաստանից: Այս մասին տեղեկացնում է rusarminfo գործակալությունը:

Ներկրված խմբաքանակից փորձանմուշ է ուղարկվել հատուկ հետազոտության և պարզվել է, որ այն վնասակար նյութեր է պարունակում:

Հետաքրքիր է, որ սրանից օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել Ռուսաստանի Դաշնություն լոլիկ մատակարարող երկրների հետ:

Փաստորեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո հայկական լոլիկի խմբաքանակի ոչնչացումը յուրօրինակ մերժման ձև է ՌԴ իշխանությունների կողմից: Սերժ Սարգսյանին հասկացնում են, որ Հայաստանը չի կարող մրցակցել այնպիսի ներկրողների հետ ինչպիսին Թուրքիան է:

 


Այս թեմայով