Ռուսաստանը մերժել է Քոչարյանին և Սարգսյանին

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է և կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության օրինականությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական ոլորտում։ 

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։ «Չի կարելի նման կերպ գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի օրինականությունը կասկածներ կառաջացնի»,- ասել է Ջաբարովը։ Առաջին անգամ է, որ ՌԴ պաշտոնական մարմինը այս մակարդակի հայտարարություն է անում: Սա նշանակում , որ Ռուսաստանը մերժում է Մոսկվա մեկնած  Քոչարյանին և Սարգսյանին, որոնք ըստ մամուլի գնացել էին խնդրի ուժային հանգուցալուծման աջակցություն բերել այնտեղից: Պետք է փաստենք, որ առաջին անգամ է, երբ ՌԴ-ն չի փորձում խանգարել հետսովետական երկրներում ընթացող ժողովրդավարական պոցեսներին: Սա նշանակում է, որ ՌԴ-ն էլ է հասկանում, որ Հայաստանի քաղաքացիների հաղթական ընթացքը անկասելի է:

Այս թեմայով