Ռուսաստանը ճանաչու՞մ է Արցախի անկախությունը

8d76affac7fdfaf5ca4a4c6e8ba5d286Բաքուն նոր սկանդալ է հասունացնում: Այս դեպքում խնդիրը կապված է ՌԴ ՆԳՆ-ի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը  հրապարակել է ազգությամբ հայ մի երիտասարդի վարորդական վկայականը և այն մեկնաբանել, որպես Արցախի անկախության ճանաչում: ՌԴ-ում տրամադրվող վարորդական վկայականներում որտեղ նշված է վկայականի տիրոջ ծննդյան վայրը նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն որ վարորդական վկայականում գրվածով չի ճանաչվի Արցախի անկախությունը դա հասկանալի է, սակայն, եթե այն պատահականության արդյունք չլինի, ապա սա կնշանակի, որ ՌԴ-ն մեսինջներ է ուղարկում Ադրբեջանին, որոշակի զիջումներ կորզելու համար:

Դիտվել է 347 անգամ
 


Այս թեմայով