Ռուսաստանը հաստատում է, որ իրաքյան քրդերին ռազմական օգնություն հատկացրելը

get84Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական օգնություն է հատկացնում Սիրիային, Իրաքին և Բաղդադի հետ համաձայնեցնելուց հետո՝ նաև Իրաքի քրդերին, հայտնում է Interfax-ը:

«Մենք ռազմատեխնիկական համագործակցության մեջ ենք ինքնիշխան պետությունների, մասնավորապես Իրաքի և Սիրիայի կառավարությունների հետ: Մենք բազմիցս հայտնել ենք, որ այն դեպքերում, երբ կենտրոնական իշխանության և Իրաքյան Քուրդիստանի իշխանության փոխազդեցությամբ անհրաժեշտ է ուժեղացնել նրանց պայքարը ահաբեկչության դեմ, մենք դա անում ենք կենտրոնական իշխանության հետ համաձայնությամբ»,- ասել է Լավրովը Ֆինլանդիայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ` պատասխանելով Interfax-ի հարցին:

Նրա խոսքով` «Բոլորին, ով պայքարում է ահաբեկչության դեմ, անհրաժեշտ է միասին հավաքվել և համաձայնեցնել քայլերը»:

Թուրքիայի իշխանությունները անհանգստացած են այն բանից, որ այդ զենքը կարող է օգտագործվել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության կողմից, ում հետ, Անկարայի կարծիքով, համագործակցում է Սիրիական «Ժողովրդավարական միությունը»:

Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով