Home » ՄԱՄՈՒԼ » Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է Ղարաբաղով

Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է Ղարաբաղով

Մեծ է հավանականությու­նը, որ այն, ինչ չկատար­վեց Հայաստանի ու Ղարաբաղի դեպքում, կիրականանա Մոլդովայի ու Մերձդնեստրի պարագայում: Եվ որքան էլ հայաստանյան իշխանությունները պնդեն, որ ռուսական կողմը Հայաստանի վրա որևէ ճն­շում չի գործադրել Մաքսային միությանն անդամակցելու հարցում, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ինչպես Մերձդնեստրի, այնպես էլ Ղարաբաղի մասով Ռուսաստանը նույն բանն ասել է:

231569601381464011Հիշեցնենք, որ Ռուսաստանն այլևս անթաքույց բանակցում-ցույց է տալիս, որ պատրաստվում է ճանաչել Մոլդովայից անկախացած Մերձդնեստրը, որպես առանձին միավոր, ինչպես ճանաչեց Հարավային Օսիան ու Աբխազիան, եթե Մոլդովան Վիլնյուսում ստորագրի ԵՄ ասոցացման համաձայ­նագիրը: Հայաստանին ևս բավականին հս­տակ ասվել է, որ Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղը կմտցնի Մաքսային միության կազմի մեջ, մաքսային կետ կդնի «եվրոպական Հայաս­տանի» և ՄՄ անդամ Ղարաբաղի միջև՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ, եթե ՀԱՊԿ անդամ, ռուսական ռազմաբազա ունեցող Հայաստանը նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 48 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy