Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը ինչ և Ադրբեջանին

1444592799_-Ռուսական «Իզվեստիա» թերթն այսօր «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը ինչ և Ադրբեջանին» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշված է, որ երկու հարյուր միլիոնանոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին արդեն սկսվել է։

Թերթը գրում է, որ զենքի մատակարարումից բացի ռուսական կողմը զբաղվելու է նաև այդ զենքը սպասարկող հայ մասնագետների վերապատրաստմամբ: Ընդ որում, «Իզվեստիան» զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը.«Զենքի մատակարարումը արդեն սկսել է և շարունակվում է, իրականացվելու է նաև անձնակազմի վերապատրաստում և անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Թերթը նաև հիշեցնում է, որ 2011-2012 ին կնքված համաձայնագրերով Ռուսաստանը Ադրբեջանին շուրջ չորս միլիարդ դոլարի զենք էր վաճառել։ Նշվում է, որ Ադրբեջանին մատակարարվել է РСЗО «Смерч», ТОС-1А «Солнцепек»,  Т-90 տանկեր և այլ հարվածային մեխանիզմներ:

 

 


Այս թեմայով