Ռուսաստանը կքրեականացնի եզդիների, ասորիների և հույների ցեղասպանության ժխտումը

3f06b1ededa4b33a9272145582b13f52ՌԴ Պետ դումայի մի խումբ պատգամավորներ օրենքի նախագիծ են ներկայացրել, ըստ որի պետք է քրեականացվի Օսմանյան կայսրությունում եզդիների, հույների և ասորիների ցեղասպանության ժխտումը:

Նախատեսվում է սահմանել պատժ՝ տուգանք մինչև 300 000  ռուբլի կամ  պատժիչ աշխատանքներ մինչև երեք տարի կամ ազատազրկում մինչև երեք տարի:Այս մասին տեղեկացնում է  INTERFAX.ru-ն: Իսկ եթե ժխտումը տեղի է ունեցել պաշտոնական դիրքը չարաշահելով կամ հրապարակային լրատվամիջոցով, ապա նախատեսվում է տուգանք 100 000 մինչև 500 000 ռուբլի տուգանք կամ ազատազրկում մինչև 5 տարի:

Օրենքի նախագիծը ՌԴ Պետ դումա են ներկայացրել «Справедливой Россия» կուսակցության պատգամավորները:

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով