Ռուսաստանը կրկին վաճառեց Ղարաբաղը

middle_1461319799_7882958Անցած ուրբաթ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները Երևանում էին: ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցությունը՝ կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,-հայտարարել էր Լավրովը:

Պետք է նկատել, որ Պաշտոնական Մոսկվայի նմանատիպ առաջին հայտարարությունն է: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից ի վեր ռուսները ամեն առիթով հայտարարում էին, որ թուրքական կողմը լարում է իրավիճակը:

Ապրիլյան պատերազմից հետո անձամբ Լավրովը հայտարարել էր.«Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»:

Փաստորեն ղարաբաղյան հարցը ռուս-թուրքական հարաբերությունների համար ծառայում էր որպես «մանրադրամ»: Քանի դեռ ռուսները լարված հարաբերություններ ունեին թուրքերի հետ` Թուրքիան պատերազմի հրահրիչ է,  իսկ երբ ռուս-թուրքական հարաբերությունները  ջերմ են` Թուրքիան ոչ միայն սադրիչ չէ, այլ նաև կարող է դրական դեր խաղալ:

Կարևոր է նկատել, թե ինչու է Լավրովը այս ամենի մասին խոսել նախագահների հանդիպումից առաջ: Եվ եթե հաշվի առնենք, այն փաստը, որը ՀԱՊԿ  երկրների ղեկավարները քննարկել են նաև Ղարաբաղի հարցը, ապա պետք է վստահորեն ասել, որ Ռուսաստանը  ներկայացրել է նաև Թուրքիայի շահերը: Ի վերջո այս անգամ Նազարբաևը չէր եկել և որևէ մեկը պետք է նարկայացներ Թուրքիայի շահերը:

Մնում է, որ մեր երկրի ղեկավարները հասկանան, որ Ղարաբաղի հարցը բացի Հայաստանից մնացած կողմերի համար միայն գործիք է` իրենց խնդիրները լուծելու համար: Մնում է հասկանալ և ամուր կանգնել սեփական շահերի համար:

Դիտվել է 3,206 անգամ
 


Այս թեմայով